ՀԱՄԱՍ-ը ևս 130 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ը ևս 130 հրթիռ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ

ՀԱՄԱՍ-ի զինյալները մայիսի 12-ի երեկոյան հայտարարել են Թել Ավիվի և նրա շրջակայքի ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Donia Al-Watan պորտալին:

Ինչպես նշել են ՀԱՄԱՍ-ում, հրթիռային հարձակումները վերսկսվել են իսրայելցի զինվորականների` Գազայի հատվածում գտնվող օբյեկտների վրա հարձակումից, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի հրամանատարների սպանությունից հետո:

Իսրայելական Times of Israel և Haaretz աղբյուրները հայտնում են, որ հրթիռների մի մասը հասել է իր նպատակին`չնայած «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգին:

Հրթիռներից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքում գտնվող մի տան, որը տեղակայված է Գազայի հատվածի մերձակայքում: Հարվածի արդյունքում 3 մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է: Եվս մեկ հրթիռ հարվածել է Աշկելոն քաղաքում գտնվող մի տան:

Իսրայելի պաշտպանության ուժերի տեղեկությամբ՝ Իսրայելի կենտրոնում և հարավում հակաօդային պաշտպանության ազդանշաններ են միացել: Թիրախներում գտնվող բնակավայրերի բնակիչներն ուղարկվում են ապաստարաններ:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում