Ի գիտություն ենք ընդունում մեր գործընկերների արձագանքը, ՀՀ ԱԳՆ-ն՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում վիճելի եզրույթներ օգտագործելու մասին

Ի գիտություն ենք ընդունում մեր գործընկերների արձագանքը, ՀՀ ԱԳՆ-ն՝  ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում  վիճելի եզրույթներ օգտագործելու մասին

Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Tert.am-ի հարցմանը, թե ինչպես են վերաբերում նրան, որ ԱՄՆ Պետդեպը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներուժման մասին հայտարարության մեջ օգտագործել էր «վիճելի տարածքներ», «դեմարկացման հարցեր» եզրույթները, արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք ի գիտություն ենք ընդունում մեր միջազգային գործընկերների արձագանքը ՀՀ սահմանամերձ մարզերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և կարևորում ենք Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշելու՝ նրանց պահանջները»,- ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում