Ռոդրիգոն իդեալական արդյունք է համարում Բավարիայի հետ ոչ-ոքին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն խոսել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում գրանցված ոչ-ոքիի մասին (2:2)։ Գրում է Armsport.am-ը։
«Եթե մենք չենք կարողանում հաղթել, նշանակում է չենք ուզում հաղթել, ոչ-ոքին իդեալական արդյունք էր՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ: Ոչինչ, հիմա տանը կխաղանք:
Սրանք Չեմպիոնների լիգայի հանդիպումներ են, մենք սովոր ենք դրանց։ Երբ նրանք կարծում են, որ դու արդեն պարտված ես, հենց այդ ժամանակ կարող ես դառնալ ամենավտանգավորը: Խաղի ինչ-որ փուլում մենք այնքան էլ լավ չէինք խաղում, հետո կարողացանք հավասարեցնել հաշիվը։
Ինչպիսի փոխանցում Կրոսից՝ անհավանական: Մենք նրան միշտ ասում ենք, որ շարունակի խաղալ: Ոչ միայն մեկ մրցաշրջան, այլ դեռ երկար տարիներ նա ունի մի հմտություն, որը ես հաճույքով եմ դիտում, հաճույք եմ ստանում նրա կողքին խաղալուց:
Ես խաղում էի ձախ կողմում, Վինիի հետ մենք փոխում ենք դիրքերը, դա լավ է թիմի համար, և հուսով եմ, որ մարզիչը կշարունակի կիրառել այս մարտավարությունը, այն լավ է աշխատում: Արդյունքը բաց է «Սանտիագո Բեռնաբեուում» խաղից առաջ, բայց մենք կխաղանք տանը և կտեսնենք, թե ինչ կլինի: Անհամբեր սպասում ենք պատասխան հանդիպմանը»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Կարծիքներ