Մակունցն ու Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին

Մակունցն ու Շերմանն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա):

Ինչպես հայտնել են դեսպանությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։

Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում