Վարչապետի խոսնակը հերքում է Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրերը
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե քննարկվում է Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը:
Կարծիքներ