Վերջին 10 տարում Սիրիայում մոտ 500 000 մարդ է զոհվել. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) գնահատումների համաձայն՝ 494 438 մարդ է մահացել Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր՝ վերջին տաս տարվա ընթացքում:
Ինչպես նշվում է դիտորդական կենտրոնի զեկույցում, զոհերից մոտ 160 000-ը խաղաղ բնակիչներ են եղել, նրանց թվում՝ 25 000 երեխա:
Բացի այդ, մոտ 80 հազար մարդ է զոհվել սիրիացի ապստամբներից, 91 հազար՝ սիրիական բանակի զինծառայողներից, 40 հազար՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից և մոտ 28 հազար՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումից:
Դիտորդական կենտրոնի գնահատմամբ՝ այս ընթացքում ավելի քան 2,1 մլն սիրիացի խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել և հաշմանդամ դարձել: Մոտ 13 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ մշտական բնակության վայրից:
Կարծիքներ