Հայաստանն ու Արցախը քննարկել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում համագործակցության ուղղությունները

Հայաստանն ու Արցախը քննարկել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում համագործակցության ուղղությունները

 Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում