Դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը որոշեց մերժել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չբավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։

Նա կմնա ազատության մեջ: 

Ավելի վաղ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասել էր, որ մեղադրանքի մեջ որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տանեն ընտրակաշառք տան։

«Մեղադրանքի կողմը դատարանում, ըստ էության, որևէ կերպ չի կարողացել հիմնավորել և ներկայացնել փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ էականորեն կտարբերվեր փետրվարի 5-ին ներկայացված փաստաթղթի բովանդակությունից։ Որևէ տեղ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին ասել է՝ տանեն ընտրակաշառք տան։ Նման որևէ ապացույց դատարան չի ներկայացվել։ Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ որևէ մեկին կաշառք է տվել։ Որևէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանն իմացել է, որ որևէ մեկին կաշառք են տալիս։ Մնացած ամեն ինչը ենթադրություններ են։ Աբսուրդ է, երբ ենթադրությունների համար ուզում են մարդ կալանավորել», - ասել էր Երեմ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում