Թրամփիը զայրացրել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացրել է այն, որ փոստով ընտրությունների համար միլիոնավոր քվեաթերթիկներ կտպագրվեն արտասահմանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դա մեր ժամանակների սկանդալը կդառնա:
Նա բազմիցս դեմ է արտահայտվել փոստով քվեարկության անցկացմանը, ինչը կարող է թույլատրվել մի շարք նահանգների կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Real Clear Politics քաղաքական պորտալի վերջին տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն առաջ է անցել Թրամփին ընտրողների շրջանում հայտնիության առումով:
ԱՄՆ 59-րդ նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին:
Կարծիքներ