Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

 

Ռոբերտ Խաչատրյանը  կարևորել է Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել այն խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

 

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությունը նոր ընթացք է ստացել, ինչում էական դերակատարություն ունի նախարարության աշխատակազմը։ 

 

Կողմերը  քննարկել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ 

 

Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցակցումը, որի շրջանակներում Ղազախստանն արդյունավետ մասնակցություն է ունեցել՝  համագործակցության պայմանագրեր կնքելով մի շարք ընկերությունների հետ։

 

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել  է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում