Ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով ընկերություն մուտք գործած տղամարդը կալանավորվել է․ ՔԿ

Ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով ընկերություն մուտք գործած տղամարդը կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում