Ե՞րբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի ժամկետն ավարտվում է մարտի 1-ին։ Այդ գիծ, ենթադրում եմ, մարտի 1-ին կմտնենք»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ պատասխանելով քաղաքապետի հարցին, թե երբ են գիծ մտնելու 30 նոր ավտոբուսները:
Հարությունյանը շարունակեց. «Մնացածը տեխնիկապես պատրաստ ենք ավելի շուտ գիծ մտնել, ուղղակի այնտեղ հարկային մուծումներն արված է, եթե շուտ մտնենք, կրկնակի են արվելու։ Կարող ենք սպասել և մարտի 1-ից բոլորը միասին մտնել»:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանն էլ մանրամասնեց, թե ինչ գումարի մասին է խոսքը, ու թե ինչու են կրկնակի վճարելու:
«Հարկումն իրականացվում է ըստ նստատեղերի, և եթե մի քանի օր շուտ գիծ մտնեն ավտոբուսները, պետք է գումար վճարվի»:
Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ խնդիր չի տեսնում՝ պետք է վճարել ու շուտ գիծ մտնել:
Կարծիքներ