Ռուսաստանում չեն հեռարձակել Ուկրաինայի մարզիկների շքերթը օլիմպիական խաղերի բացմանը
Ռուսատանի «1-ին ալիքը», որը ուղիղ եթերով հեռարձակում է Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողությունը, ցույց չի տվել ուկրաինացի մարզիկների շքերթը։
Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, երբ Տոկիոյի ազգային ստադիոն մուտք է գործել Ուգանդային հավաքականը, «1-ին ալիքը» սկսել է գովազդներ տեղադրել։ Դրա պատճառով Ռուսաստանի ազգային հեռուստաընկերությունը բաց է թողել ուկրաինացի մարզիկների շքերթը։
«1-ին ալիքի» մամուլի ծառայությունն այդ կապակցությամբ հայտնել է, որ բացման արարողությունը բավական երկար է տևում և կոմերցիոն պարտականությունները կատարելու համար իրենք ստիպված են եղել այն ընդհատել գովազդային տեսահոլովակներով։
Կարծիքներ