Վարչապետը հանդիպում է ունեցել Սամանթա Փաուերի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Սամանթա Փաուերի հետ

 Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ հանդիպմանը ներկա են նաեւ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում