«ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է»․ վարչապետը՝ ի պատասխան Սեյրան Օհանյանի տեսանյութ է հրապարակել

«ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է»․ վարչապետը՝ ի պատասխան Սեյրան Օհանյանի տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տեղադրել։

«Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է:

Տեսանյութում, իհարկե, երեւում են ջոկատի ոչ բոլոր անդամները: Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ, պատգամավոր, համայնքների ղեկավարներ եւ այլն»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում