Բերման են ենթարկվել Արմեն Աշոտյանն ու Արսեն Բաբայանը

Բերման են ենթարկվել  Արմեն Աշոտյանն ու Արսեն Բաբայանը

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաներ`ինչպես երեկ հայտարարվել էր:

Քիչ առաջ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանին: Իրավապահներրը հայտնել են, որ նա բերման է ենթարկվում՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

Նույն կետով բերման է ենթարկվել նաև ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը, մի շարք այլ անձինք ևս:

Հիշեցնենք, անհնազանդության և փողոցներ փակելու ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ընդդիմության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ փակ են Երևանի 14 կենտրոնական փողոցներ:

Միաժամանակ, ընդդիմությունը շարունակում է փակ պահել Ֆրանսիայի հրապարակը, ընդդիմության ներկայացուցիչները վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, գիշերել այնտեղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում