Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր։

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

«Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ։ Հայաստանում գործում է ազգային փոքրամասնությունների խորհուրդ»,- նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում նշել էր Ռուստամ Բաքոյանը։

Ազգային ժողովում նախագիծը ստացավ 101 կողմ ձայն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում