Էրդողանը տվյալներ է հայտնել գազի նոր հանքավայրում առկա պաշարների մասին

Էրդողանը տվյալներ է հայտնել գազի նոր հանքավայրում առկա պաշարների մասին

Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է ավելի քան 135 մլրդ խորանարդ մետր պաշարներով բնական գազի նոր խոշոր հանքավայր։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TASS-ը։

Հանքավայրը հայտնաբերել է Fatih հորատող նավը «Ամասրա-1» հորում։

Այսպիսով, ինչպես Էրդողանն է նշել, Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված բնական գազի պաշարների ծավալը հասել է 540 մլրդ խորանարդ մետրի։

405 մլրդ խմ ծավալով ևս մեկ հանքավայրի հայտնաբերման մասին Էրդողանը հայտնել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Այնտեղից ծրագրվում է գազի արդյունահանումը սկսել 2023 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում