ԱՄՆ-ը կարող է սահմանափակել զորավարժությունները Եվրոպայում՝ հանուն ռուս-ուկրաինական սահմանին դեէսկալացիայի․ WSJ
ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունների անցկացումը և դադարեցնել սպառազինության մատակարարումները Կիևին՝ Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանին վերագրվող արտասովոր ռազմական ակտիվության հետ կապված լարվածության նվազեցման համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նշել էր, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում Ուկրաինայի հետ ՌԴ սահմանին զինվորականների անսովոր տեղաշարժերին։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 30-ին Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ամերիկյան կողմը մտադիր է քննարկել հնարավոր համատեղ քայլերը՝ լարվածության նվազեցման նպատակով։ Դոնֆրիդը նշել է, որ դրա համար կա գործիքակազմ, որն իր մեջ ներառում է հնարավորությունների լայն շրջանակ։
Նշվում է, որ մյուս կողմից էլ Վաշինգտոնը դիտարկում է Կիևի պաշտպանական հնարավորությունների մեծացման տարբերակը՝ սպառազինությունների մատակարարման ավելացման հաշվին, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների ընդլայնումը։
Կարծիքներ