Կյանքից հեռացել է Status Quo ռոք խմբի հիմնադիր Ալան Լանկաստերը

Կյանքից հեռացել է Status Quo ռոք խմբի հիմնադիր Ալան Լանկաստերը

72 տարեկան հասակում մահացել է բրիտանական Status Quo ռոք խմբի հիմնադիր, բասիստ և վոկալիստ Ալան Լանկաստերը: Այս մասին Twitter-ում հայտնել է Barrel and Squidger records անկախ ձայնագրող ընկերությունը, որը աշխատել է երաժշտի հետ:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ լեգենդար Ալան Լանկասթերը մահացել է: Մեզ համար մեծ պատիվ էր վերջին տարիների համագործակցությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Status Quo-ն հիմնադրվել է 1962 թվականին: Խմբի վաճառված ձայնագրությունների ընդհանուր տպաքանակը գերազանցում է 110 միլիոն օրինակը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում