Ռուսաստանը ԱՄՆ հաջորդ նախագահի հետ պատրաստ է պրագմատիկ երկխոսության․ ՌԴ դեսպան

Ռուսաստանը ԱՄՆ հաջորդ նախագահի հետ պատրաստ է պրագմատիկ երկխոսության․ ՌԴ դեսպան

«ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Ջոզեֆ Բայդենին հաղթանակի կապակցությամբ: Ինչ վերաբերում է մնացածին, ապա ռուսական կողմը նախընտրում է չմեկնաբանել այլ նահանգներում նախընտրական արշավների ընթացքը: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ կամքի արտահայտման տեղական գործընթացը բացառապես ներամերիկյան գործ է»,֊այս մասին հայտարարել է ԱՄՆ֊ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: «Ես կսահմանափակվեմ միայն Ռուսաստանի՝ պրագմատիկ երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը` հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա` իշխող ցանկացած քաղաքական ուժի հետ`լինի դա Դոնալդ Թրամփի ներկայիս վարչակազմը, թե Ջոզեֆ Բայդենի ապագա կառավարությունը: Ավելին, երկկողմ կառուցողական համագործակցությունը ոչ միայն բավարարում է մեր երկրների շահերը, այլև ծառայում է որպես ամուր հիմք գլոբալ անվտանգության ամրապնդման համար»,֊ասել է ԱՄՆ֊ում ՌԴ դեսպանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում