«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն:
Փետրվարի 18-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել:
Կարծիքներ