Ճապոնացի թոշակառումները սխալմամբ 1400-ական դոլար են ստացել ԱՄՆ-ից

Ճապոնացի թոշակառումները սխալմամբ 1400-ական դոլար են ստացել ԱՄՆ-ից

 

ԱՄՆ Հարկային ծառայությունը սխալմամբ 1400 դոլարի կտրոններ է ուղարկել հազարավոր ճապոնացի թոշակառուների: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը:

Հղում անելով ճապոնական բանկերից մեկին՝ թերթը տեղեկացրել է, որ Տոկիոյի մի քանի մասնաճյուղերում հերթեր են գոյացել, քանի որ աշխատակիցները ստիպված են եղել արտարժույթով կտրոնների հետ գործ ունենալ:

Նշվում է, որ վճարումներ ստացողների թվում են հայտնվել մինչև 2005 թվականը ԱՄՆ-ում բնակված ճապոնացիները, որոնք վաղուց հեռացել են երկրից: Նրանց կտրոններ են ուղարկվել հարկային հայտարարագրերի հիման վրա:

Ամերիկյան Հարկային ծառայությունից հայտնել են, որ սխալմունք է տեղի ունեցել և պահանջել են ճապոնացիներից չեղարկել գործարքներն ու վերադարձնել կտրոնները:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում