Հնդկաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում
Վաշինգտոնն ու Նյու Դելին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Այս մասին ասված է «երկու գումարած երկու» ձևաչափով բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարության մեջ, որին մասնակցել են ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարները։
«Նախարարները վերանայել են Ուկրաինայում աճող հումանիտար ճգնաժամին արձագանքելու փոխադարձ ջանքերը և գնահատել են դրա ավելի լայն հետևանքները: Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է Հնդկաստանի ԱԳՆ-ի երեքշաբթի հրապարակված փաստաթղթում :
«Նախարարները միանշանակ դատապարտել են խաղաղ բնակիչների մահը: Նրանք ընդգծել են, որ ժամանակակից աշխարհակարգը կառուցված է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հարգման, բոլոր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանքարը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգհը։
Կարծիքներ