Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. «Ուրարտու»-ԲԿՄԱ` 2:1
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 71-րդ րոպեին աչքի ընկավ Թեմուր Ջիկիան: ԲԿՄԱ-ն խաղի ավելացված րոպեին կարողացավ վերականգնել հաշվի հասավարությունը: «Բանակայիններից» գոլը խփեց Էդիկ Վարդանյանը: Բայց «Ուրարտու»-ին հաջողվեց հաղթանակ կորզել այս խաղում: Վերջին վայրկյաններին ստանալով Ժիրայր Մարգարյանի փոխանցումը` գոլն իր ակտիվում գրանցեց Էրիկ Սիմոնյանը:
«Ուրարտու»-ԲԿՄԱ` 2:1:
Այս տուրի շրջանակներում ապրիլի 14-ին կկայանա ևս մեկ հանդիպումը` «Վեստ Արմենիա»-«Շիրակ»:
Կարծիքներ