Նրանք պիտի հստակ ասեն` օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվել է սա, թե՝ ոչ. Ռուբինյան

Ու կրկին, բոլոր այն ընդդիմադիր գործիչները, լրագրողները, որոնք Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտ խախտած լինելը չեն համարում խնդիր, որովհետև, ըստ իրենց, «պետությունն այս հարցով խառնվում է եկեղեցու գործերին», պիտի իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն`արդյոք նորմա՞լ է, որ Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ գործող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, ըստ իր իսկ խոստովանության, պարբերաբար հանդիպում է «օտարերկրյա ուժային կենտրոնների հետ», որոնք իրեն կոչ են անում Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, Գալստանյանն էլ այս ուժերի պիղծ ու կեղծ թեզերը հաճույքով հրամցնում է մեր հասարակությանը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ շարունակելով.
«Նրանք պիտի հստակ ասեն`օտարերկրյա պետությունների կողմից մեր եկեղեցու գործերին խառնվել է սա, թե ոչ: Դատապարտելի է սա, թե ոչ:
Եթե վերոնշյալ ընդդիմադիր գործիչներն ու լրագրողները այս հարցում նույնպես խնդիր չեն տեսնում և այս հարցով անգամ չեն հետաքրքրվում, ապա միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ, ըստ իրենց, Հայ Առաքելական Եկեղեցու գործերին կարող են խառնվել Բագրատ Սրբազանին ցուցումներ տվող բոլոր օտարերկրյա «ուժային կենտրոնները», բայց ոչ Հայաստանի ժողովուրդը, ոչ հայ ժողովուրդը:
Իսկ սա, համաձայնեք, երեսպաշտության մի նոր գագաթ է: Պիղծ երեսպաշտության: Հակապետական երեսպաշտության»:
Կարծիքներ