Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և միջազգային հանրությանը կոչ արել զսպել Ադրբեջանին
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին և կոչ անում միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի շարունակական հարձակումներն ու սադրանքները զսպելու համար։ Այդ մասին Ինյառիտուն գրել է թվիթերյան իր էջում։
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի կապակցությամբ.
Ուզում եմ աջակցությունս հայտնել Հայաստանի ժողովուրդին և միևնույն ժամանակ միջազգային հանրությանը կոչ անել միջոցներ ձեռնարկել Ալիևի ռեժիմի շարունակական հարձակումներն ու սադրանքները զսպելու համար»։
Կարծիքներ