Թեհրանն իրանցի քաղաքագետի ձերբակալությունն ԱՄՆ-ում պատանդառություն է համարում
Թեհրանը կարծում է, որ իրանցի քաղաքագետ Կավեհ Աֆրասիաբիի՝ վերջերս տեղի ունեցած ձերբակալությունն ԱՄՆ-ում, պատանդառություն է: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ հույս հայտնելով, որ Ջո Բայդենի վարչակազմը կհրաժարվի այդ մոտեցումից:
ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ մեղադրանք էին առաջադրել Աֆրասիաբիի դեմ, որին կասկածում են օտարերկրյա կառավարության գործակալ աշխատելու մեջ՝ առանց ԱՄՆ արդարադատության նախարարությունում գրանցվելու, ինչը պահանջվում է օրենքով: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
«ԱՄՆ իշխանությունների գործողությունն իրանցի քաղաքացու ակնհայտ պատանդառություն է: Ցավոք սրտի, ամերիկացիները սովորել են նմանօրինակ մեթոդների և ցանկացած պատրվակով պատանդ են վերցնում: Հուսով ենք, որ ամերիկյան նոր կառավարությունը կհեռանա Թրամփի կառավարության մոտեցումից»,- ասել է Խաթիբզադեն:
Վերջինս քաղաքագետի ձերբակալությունն անհիմն է անվանել: Աֆրասիաբին Իրանի քաղաքացի է, սակայն օրինական հիմքով բնակվում է ԱՄՆ-ում:
Կարծիքներ