Ղազախստանում սահմանվել է ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ
![Ղազախստանում սահմանվել է ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ](https://freenews.am/uploads/images/image_750x_61d7ec425fc2b.jpg)
Ղազախստանի ողջ տարածքում սահմանվել է ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ։ Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։
Նման որոշում է ընդունվել հունվարի 6-ին Նուր Սուլթանում, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Երմակ Սագիմբաևի գլխավորությամբ անցկացված Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբի նիստում։
Երկրի բոլոր տարածաշրջաններում հաստատվել է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ։
Դա թույլ է տալիս ուժայիններին ուսումնասիրել տրանսպորտային միջոցները, իրերը, սահմանափակել տեղաշարժը, առանց խոչընդոտի մուտք գործել բնակելի հաստատություններ, սահմանել վերահսկողություն փոխանցվող տեղեկատվության վրա։ Ղազախստանի տարածքում ինտերնետն անջատված է։
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն չէր հաստատել գիշերն անցակետով Նուր Սուլթան զենք մտցնելու փորձերի մասին տեղեկությունը։
Կարծիքներ