Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Չինաստանին զգուշացրել է «խաղալ կանոններով»
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը նախազգուշացրել է Չինաստանին, որ նա պետք է խաղա կանոններով, եթե չի ցանկանում ենթարկվել պատժամիջոցների:
«Չինաստանն անթափանց չէ: Իրականում, նրա վերելքն անխուսափելի չէ: Այն չի շարունակի «բարձրանալ», եթե չխաղա կանոններով: Չինաստանին անհրաժեշտ է «Մեծ յոթնյակի» հետ առևտուր անել: Մենք ներկայացնում ենք համաշխարհային տնտեսության մոտ կեսը և կարող ենք ընտրություն կատարել», - ասել է Թրասը։
Կարծիքներ