Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի անհետանա․ Փլեյս
Պենտագոնի գլխավոր բժիշկը նախազգուշացրել է ամերիկացիներին, որ չնայած համաճարակի դեմ պայքարի ինտենսիվ միջոցներին, կորոնավիրուսը չի անհետանա: Այս մասին Պենտագոնի առողջապահության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռոնալդ Փլեյսն ասել է Մերիլենդում ընթացող համաժողովի ընթացքում: Փլեյսը նշել է, որ կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 և դրա նման այլ վիրուսներ, ամենայն հավանականությամբ, կշարունակի ենթարկվել մուտացիայի:
«Կարծում եմ, մեզանից շատերը հավատում են, որ COVID-19- ը կվերանա, բայց սա մոլորություն է։ Այն չի անհետանա, ինչպես չի անհետանում գրիպը: Շատ վիրուսներ հակված են մուտացիայի ենթարկվել և պահպանվել»,- հայտարարել է բժիշկը։
Կարծիքներ