29-ամյա Սոնայի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը քաղաքականացնողները
Ինչպես ավելի վաղ հայտեցինք, Երևանում ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՃՈ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ՝ 29-ամյա Սոնա Մնացականյանին։ Վրաերթի մասին լուր հայտնի դառնալուց շատ կարճ ժամանակ անց ընդդիմադիրների կողմից սկսվեցին էժան շահարկումերը՝ քաղաքականացնելով տեղի ունեցած դժբախտ պատահարը։ Հաաիշխանաան դիրքորոշում ունեցող անձինք ամեն կերպ փորձ արեցին իշխանության դեմ օգտագործել տեղի ունեցածը՝ մեղադրելով անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անգամ անեծքներ ուղղելով վերջինիս ընտանիքի անդամներին՝ այս կերպ փորելով ատելության մթնոլոտ ձևավորել վարչապետ անձի շուրջ։
Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։ Այս մասին գրում է MediaNews-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ապրիլի 26-ին Ֆրանսիայի հրապարակում բողոքի գործողության ընթացքում, քաղաքականացնելով ողբերգական վրաերթը, ասաց․ «19-ամյա հղի կինը հիվանդանոցում մահացել է։ Սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) ոչ միայն դավաճան է, այլև մարդասպան»։
Դեպքին անդրադարձել էր նաև Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադարձ է եղել նաև Նարեկ Սամսոնյանի կողմից։
Անմասն չի մնացել նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Եվ բնականաբար այս ամենից անմասն չէր կարող մնալ էդգար էլբակյանը, ում մասին դեռ աղուց մամուլը գրել էր, որ վարձատրվում է հակաիշխանական գրառումներ անելու ու իշխանության հանդեպ ատելության մթնոլորտ ձևավորելու համար։
Կարծիքներ