Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահով. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր կաթոլիկ հավատացյալներին` Հռոմի Պապի մահվան առիթով:
«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել: Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի առիթով»,- գրված է վարչապետի X-ի էջում:
Կարծիքներ