Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար ԱԺ խորհուրդը երկուշաբթի նիստ կհրավիրի. Factor.am

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ին նիստ կգումարի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը այս օրակարգով նիստ հրավիրել էր նաեւ նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով: ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքը սահմանում է, որ հարցի քննության ժամանակ տվյալ պատգամավորը պետք է ներկա լինի ԱԺ խորհրդի նիստին, իսկ ահա նույն հարցով երկրորդ նիստին խորհրդի կազմը կարող է հարցը քննել եւ ՍԴ ուղարկել առանց Ծառուկյանի ներկայության: Ազգային ժողովի խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ
Կարծիքներ