Հայտնի է Լևոն Քոչարյանի տեքստերի հեղինակը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հունվարի 17-ին Լևոն Քոչարյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ թղթով ընթերցեց իր հարցը ուղղված ՀՀ վարչապետին։
Մի կողմ թողնենք Լևոն Քոչարյանի հարցի բովանդակությունն ու հռետորաբանությունը, որն ինչպես վարչապետ Փաշինյանը նկատեց, հիշեցնում էր 4-րդ դասարանի ոտանավոր։ Ավելի ուշագրավ էր, որ Լևոն Քոչարյանն իր հարցը հնչեցնում էր թղթից կարդալով։
Ստացվում է, անգամ այն բանից հետո, որ Հայաստան դաշինքում մի քանիսը հրաժարվեցին մանդատներից ու Լևոն Քոչարյանին սարքեցին պատգամավոր քրեական պատասխանատվությունից ազատելու համար, Լևոն Քոչարյանն անգամ հասարակ հարցը չի կարողանում բանավոր հնչեցնել, թղթով տալիս են որ ընթերցի։
Medianews-ի տեղեկություններով Լևոն Քոչարյանի հարցերը գրում է նույն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Ագնեսա Խամոյանը ուղղորդում է Լևոն Քոչարյանին։ Վերջինիս հնչեցրած մտքերը հիմնականում պատկանում են հենց Ագնեսա Խամոյանին։ Պատահական չէր նաև, որ Լևոն Քոչարյանի հարցից հետո վերջինիս պաշտպանությունը ստանձնեց Ագնեսա Խամոյանը, երբ հասավ նրա հարց հնչեցնելու հերթը։
Կարծիքներ