ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցներ հայտնում են, որ Բայդենը ստացել է ավելի քան 270 ձայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում