Բրիտանիայում սոցցանցերին կպարտավորեցնեն փոխանցել ռասիստական ​​մեկնաբանությունների հեղինակների տվյալները

Բրիտանիայում սոցցանցերին կպարտավորեցնեն փոխանցել ռասիստական ​​մեկնաբանությունների հեղինակների տվյալները

Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է խոշոր սոցիալական ցանցերի ղեկավարությունից պահանջել փոխանցել Եվրո-2020-ի եզրափակիչ խաղից հետո Անգլիայի որոշ ֆուտբոլիստների հասցեին ռասիստական ​​վիրավորանքներ թույլ տված օգտատերերի տվյալները: Այս մասին հայտարարել է The Times-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ կառավարությունը ցանկանում է հասնել «իրական հետևանքների այն մարդկանց համար, ովքեր նման վիրավորանքներ են գրում»: Աղբյուրը նաև հավելել է, որ կառավարությունը ցանկանում է այս դեպքերը ցուցիչ դարձնել, և ապացուցել, որ տվյալների փոխանցումը սոցիալական մեդիայի «հնարավորություններից վեր չէ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում