1 օրում բացահայտվել է հանցագործության 84 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 19, թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ծեծի` 9, խարդախության՝ 5, սառը զենք կրելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, անձի առևանգման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ