Արցախի ԱԺ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախաձեռնության շուրջ լսումներ կկազմակերպվեն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին:
Լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցներիի տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար խնդրում ենք զանգահարել ( 047)95 09 24 հեռախոսահամարով մինչև ս.թ. փետրվարի 28-ը:
Կարծիքներ