Սյունիքի ճանապարհները մեկ ադրբեջանցիներն են փակել, մեկ էլ Առուշանյանի կողմնակիցներն են ցանկանում փակել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 5-ին դատարանը Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկեց և Առուշանյանը մնաց կալանքի տակ։ Մի փոքր ավելի ուշ դատարանի որոշոմից դԺգոհ Առուշանյանի կողմնակիցները հայտարարեցին, որ փակելու են Սյունիքի ճանապարհները։
Ուշագրավ է, որ Սյունիքի ճանապարհներն այս ընթացքում մեկ ադրբեջանցիներն են փակել, մեկ էլ Առուշանյանի կողմնակիցներն են ցանկանում փակել։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։ Այս քրեական գործին միացվել է Առուշանյանի վերաբերյալ մյուս քրեական գործը, որի շրջանակում մ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
ArmeniaNews
Կարծիքներ