Պուտինը խոսել է Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին

Պուտինը խոսել է Ռուսաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին

Չնայած բազմաթիվ պատժամիջոցների ազդեցությանը՝ Ռուսաստանի տնտեսությունը արժանապատվորեն է դիմանում հարվածներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ռուսաստանի տնտեսությունը դիմակայում է պատժամիջոցների ազդեցությանը, այն էլ  շատ լավ է դիմանում»,- վստահեցրել է ՌԴ ղեկավարը՝ անդրադառնալով հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին։

Պուտինն ընդգծել է նաև, որ կառավարության տնտեսական բլոկի համար կարևոր է արձագանքել ստեղծված իրավիճակին։ «Մեծ հաշվով, նման ջանքերը դրական ազդեցություն են ունենում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում