Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարը հրաժարական է տվել
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան հրաժարական Է տվել: Այդ մասին տեղեկացնում Է Ժվանիան ինքը հայտնել Է Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
Ժվանիան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գլխավորել Է 2013 թվականից: Նա երկրորդ ժամկետով ԿԸՀ-ի նախագահ Է ընտրվել 2008 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակաընթացքում նա անցկացրել Է վեց համընդհանուր եւ մի քանի միջանկյալ ընտրություններ:
«Ես որոշում եմ ընդունել 2021 թվականի հուլիսի 1-ից չերկարացնել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների ժամկետը, ինչը քաղաքական կողմերին թույլ կտա ԿԸՀ-ի նախագահ ընտրել նորացված Ընտրական օրենսգրքի հիման վրա»,-գրել Է Ժվանիան:
Նա նշել Է, որ, օրենսդրության համաձայն, կկարողանար ԿԸՀ-ում աշխատել եւս ավելի քան երկու տարի:
«Ես կարծում եմ, որ ընտրությունների կանոնները, որոնք ընդունվել են Շառլ Միշելի համաձայնագրին համապատասխան, բերել են նոր իրողություն: Համապատասխանաբար, ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրությունը, նոր կանոնին համապատասխան, կդառնա լրացուցիչ գործոն, որը կնպաստի ընդգրկուն քաղաքական համաձայնությանը: Վստահ եմ, որ իմ որոշումը կմեծացնի քաղաքական ուժերի միջեւ կառուցողական հարաբերությունների հնարավորությունը, ինչը, իր հերթին, կօգնի ընտրական ադմինիստրացիային, առաջիկա ընտրական գործընթացին եւ մեր երկրին՝ ընդհանուր առմամբ»,-նշել Է Ժվանիան:
Ընդդիմությունը քանիցս պահանջել Է Ժվանիայի պաշտոնաթողությունը՝ նրան մեղադրելով իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին ընտրությունների կեղծման մեջ: Ամենից ուժեղ այդ պահանջը հնչել Է 2020 թվականի աշնանն անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:
Ընդդիմությունը ԿԸՀ-ին մեղադրել Է ընտրությունների արդյունքները կեղծմելու մեջ եւ հրաժարվել Է ճանաչել դրանց օրինական լինելը: Ընտրական ադմինիստրացիայի փոխվելը եղել Է այն կուսակցությունների գլխավոր պահանջներից մեկը, որոնք այդ պահին բոյկոտել Էին օրենսդիր մարմինը:
Այս տարվա ապրիլին Վրաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը փոխզիջման համաձայնագիր են ստորագրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ, որն առաջարկվել Էր Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից:
Պայմանագրի համաձայն, կողմերը պետք Է փոխեն Վրաստանի Ընտրական օրենսգիրքն այնպես, որ դրանում արտացոլվի Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր հանձնարարականները, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ