Թուրքիան շարունակում է ընդլայնել իր դրոնների մահաբեր հնարավորությունները
Թուրքիան շարունակում է ընդլայնել իր անօդաչու թռչող սարքերի մահաբեր կարողությունները: Անօդաչու թռչող սարքերի տարածման մասին զեկույցը, որը հրապարակվել է Drone Wars խմբի կողմից, մանրամասն պատմում է Թուրքիայի կողմից ռազմական բախումներում անօդաչու թռչող սարքերի օգտագործման եւ մատակարարումների ընդլայնման մասին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում:
Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Օլեքսի Նեյժպապան հայտարարել էր, որ «Ուկրաինան կօգտագործի թուրքական անօդաչու թռչող սարքերը ծովում եւ ցամաքում»: Հաղորդվում է, որ Կիեւը տպավորված է թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում:
Թուրքական TB2 Bayraktar անօդաչու թռչող սարքերն օգնել են թեքել նժարն Ադրբեջանի օգտին Անկարայի երկարամյա թշնամու` Հայաստանի նկատմամբ, վերջին վեց շաբաթ տեւած պատերազմում Լեռնային Ղարաբաղում, որն ավարտվեց հրադադարի նոյեմբերյան համաձայնագրով:
Morning Star-ի կողմից ռազմի դաշտում արված լուսանկարները ցույց են տալիս, որ թուրքական անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների ապահովման համար բրիտանական բաղադրիչներ են օգտագործվել:
Լուսանկարներում վառելիքի երկու պոմպեր են, որոնք մատակարարվել են Andair Precision Air Components-ի կողմից, եւ Bayraktar TB-2-ը՝ ադրբեջանական դրոշով, որը արտադրվել է Բրայթոնում գտնվող Edo MBM Technologies-ի կողմից:
Սա հաստատում է քրդական կազմակերպությունների պնդումները, ըստ որոնց իրենց դեմ Թուրքիայի կողմից տարվող ցեղասպանական արշավում բրիտանական ռազմական տեխնոլոգիաներ են օգտագործվում:
Չնայած Թուրքիան շարունակում է պնդել, որ նրանք, ում «ոչնչացրել» են ռմբակոծության ժամանակ, ահաբեկիչներ են, դա ունիվերսալ ֆռազ է, որը Թուրքիան լայնորեն օգտագործում է բոլոր քրդերին, այդ թվում խաղաղ բնակիչներին նկարագրելու համար:
Թուրքիային մեղադրում են իր սահմաններից դուրս մի շարք նպատակային սպանություններում անօդաչու թռչող սարքերի օգտագործման մեջ, այդ թվում` անցյալ ամռանն իրականացված ավիահարվածում, որի արդյունքում Ռոջավայում երեք կին էր զոհվել Kongreya Star կազմակերպությունից:
Կարծիքներ