ԱՀ ԱԱԾ տնօրենը և ոստիկանության պետն ազատվել են պաշտոններից՝ նշանակվելով նախագահի ներկայացուցիչ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին:
Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:
Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից:
Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը, Էմիլ Մարտիկի Բաբայանը և Կարեն Արմոյի Ներսիսյանը
Կարծիքներ