Էրեբունու համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին Աթոյան փողոցի անցուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գևորգ Մ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Վաշխառությունը) մեղադրանքով:
Գևորգ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարծիքներ