Արբաթ գյուղի բնակչի տանը կանեփից պատրաստված զանգվածներ են հայտնաբերվել
Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն է ստացվել, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը տեսանելի վայրում պահել է կանեփից պատրաստված զանգված:
Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնել են տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են նրան:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է պլաստմասե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր են եղել:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում կայացվեց խուզարկել 46-ամյա տղամարդու տունը:
Հյուրասենյակում հայտնաբերվել են կանեփից պատրաստված զանգվածներ՝ մոտ 80 գրամ քաշով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ