Վաշինգտոնում բերման է ենթարկվել տղամարդը, որը փորձել է ներխուժել Կապիտոլիում՝ զինված եւ կեղծ անցագրով
Վաշինգտոնում սպաները ձերբակալել են Վիրջինիայի բնակչին, որը փորձել է անցնել Կապիտոլիումի ոստիկանության հսկիչ-անցագրային կետում կեղծ անցագրով, ատրճանակով եւ ավելի քան 500 փամփուշտով, գրում է The Guardian-ը:
Բերման ենթարկված Ուեսլի Ալեն Բիլերը ժամանել է պիկապով: Ավտոմեքենայի վրա գրված է եղել. «Եթե նրանք գան ձեր զենքի հետեւից, նախ տվեք փամփուշտները»,-հաղորդում է թերթը:
Ուրբաթ երեկոյան Բիլերը ներկայացրել է չարտոնագրված փաստաթուղթ Կապիտոլիումի ոստիկանության հսկիչ-անցագրային կետում, ասվում է դատական փաստաթղթերում:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դոն Բայերն ասել է, որ վտանգն իրական է, եւ քաղաքը գտնվում է «պայթյունի» եզրին Ջո Բայդենի երդմնակալության նախօրեին:
«Ցանկացած մարդ, որը հնարավորություն ունի շրջանցել Կապիտոլիումի եւ առեւտրային կենտրոնի շրջանն այս շաբաթ, պետք է անի դա»,-գրել է Բայդենը թվիթերյան էջում:
Կարծիքներ