Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել երկրից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գրիգորյանի գործով դատավարությունը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ 

Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ հարցը բազմիցս քննարկվել է: Կողմերին լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին մեկնել Հռոմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում