Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար․ ԻՊ առաջնորդի սպանությունը քայլ է Մերձավոր Արևելքի կայունացման ուղղությամբ

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար․ ԻՊ առաջնորդի սպանությունը քայլ է Մերձավոր Արևելքի կայունացման ուղղությամբ

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշին, որը հայտնի է նաև որպես Աբու Աբդուլլա, ինչը կարևոր քայլ է Մերձավոր Արևելքի կայունացման ուղղությամբ։

«Այն, ինչ տեղի ունեցավ, կարևոր քայլ էր Մերձավոր Արևելքում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ: Մենք դա գնահատում ենք որպես միջազգային ծայրահեղականության դեմ պայքարի հաջող արդյունքներից մեկը», - ասել է Մացունոն։

Փետրվարի 3-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հրապարակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարությունը, որում ասվում է, որ ԱՄՆ զինված ուժերը հաջող հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդ ալ-Քուրեյշին։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ գրոհայինը ղեկավարել է խմբավորումը 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի տարածքում ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումից հետո։ Ալ-Քուրեյշին թաքնվում էր տարբեր անուններով և հայտնի էր, մասնավորապես, Հաջի Աբդալա, Աբու Աբդուլլահ Քարդաշ և Ամիր Մուհամմադ Սաիդ անուններով:

Associated Press- ի աղբյուրների համաձայն , առնվազն 13 մարդ է զոհվել հինգշաբթի գիշերը Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ իրականացված գործողության ընթացքում։ Նրանց թվում են վեց երեխա և չորս կին։


Իր հերթին ԱՄՆ վարչակազմը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում խոստովանել է, որ երեխաներ են սպանվել ալ-Քուրեյշիի լիկվիդացման ժամանակ։ Վաշինգտոնը կարծում է, որ դրա պատասխանատուները գրոհայիններն են։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ գործողության ընթացքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է ԴԱԻՇ-ի առաջնորդը և մի քանի մարդ, այդ թվում՝ նրա կինը և երեխաները։ ԱՄՆ իշխանությունները դեռ հստակ չգիտեն, թե որքան է զոհերի թիվը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում