Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը:

Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը:

Նա հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում